Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սպանախն օգնում է պահպանել մտքի սրությունը. news.am

Սպանախն օգնում է պահպանել մտքի սրությունը. news.am

Սպանախն ուժ էր տալիս նավաստի Պոպային համանուն մուլտֆիլմից, սակայն այն, պարզվում է, օգտակար է նաեւ ուղեղի համար: Ինչպես ցույց է տվել Րաշ համալսարանի (Չիկագո) հետազոտությունը, սպանախ օգտագործող տարեց մարդկանց հաջողվում է պահպանել մտքի սրությունը:

 

Հատկանշական է, որ կիլոգրամներով սպանախ ուտել ամենեւին էլ պետք չէ, սպանախի՝ օրական ընդամենը երկու բաժինը կարող է երիտասարդացնել մարդու ուղեղը 11 տարով: Բացի այդ՝ կանաչեղենը կարող է կանխարգելել նաեւ Ալցհեյմերի հիվանդությունը շատ ավելի արդյունավետ, քան դեղերը:

 

Վերոնշյալ համալսարանի գիտնականները հետազոտության շրջանակներում սննդակարգին վերաբերվող հարցում են անցկացրել 950 տղամարդկանց եւ կանաց շրջանում, իսկ այնուհետեւ կամավորները, որոնց միջին տարիքը 81 տարեկան էր կազմում, տաս տարվա ընթացքում տարին մեկ անգամ որոշակի թեստեր էին անցնում՝ մտավոր կարողությունները ստուգելու համար: Պարզվել է, որ այն մարդկանց ուղեղը, ովքեր շատ բանջարեղեն եւ կանաչի են օգտագործում (մասնավորապես՝ սպանախ), շատ ավելի դանդաղ է ծերանում քան այն մարդկանց ուղեղը, ովքեր այնքան էլ ճիշտ չեն սնվում:

 

Հնարավոր է, դա կապված է կանաչու մեջ վիտամին K-ի, լյուտեինի եւ բետա-կարոտինի առկայության հետ:

 

Ինչպես նշել է հետազոտության հեղինակ Մարթա Մորիսը, շատ մարդիկ վախենում են տարիքի հետ կորցնել հիշողությունը եւ/կամ կոգնիտիվ ունակությունները, սակայն, ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, սպանախի օգտագործումը շատ արդյունավետ, ինչպես նաեւ էժան միջոց է՝ ուղեղն ու դրա գործառույթները պահպանելու համար:

 

Այժմ գիտնականները պետք է պարզեն, ինչ մեխանիզմներով են սպանախում պարունակվող նյութերն ազդում ուղեղի գործառույթների վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xcook.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ